Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հայտարարություն

19.05.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ՄԱՐՏԻ 2023թվականի N 0835-Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի աշխատակիցների կողմից 2023 թվականի փետրվարի 17-ին ներկայացված թիվ 2 զեկուցագրի արդյունքում պարզվել է որ քաղաքացի Թելման Հարությունյանն ունի իրեն պատկանող փոխադրամիջոցի գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորություններ։ Համաձայն «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի «բ» կետի՝ Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի փետրվարի 24-ին թիվ 0683-Ա որոշման հիման վրա հարուցվել է վարչական վարույթ:
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ա) ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 17.02.2023 թվականին ներկայացված թիվ 2 զեկուցագիրը:
բ) Հանձնաժողովի 15.03.2023 թվականի թիվ 11/23 վարչական վարույթի քննարկման արձանագրությունը:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
Քաղաքացի Թելման Հարությունյանն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի համաձայն՝ պատշաճ ծանուցվել (ծանուցում՝ 28.02.2023թ. փոստային առաքանի թիվ՝ 21669103) է վարչական հանձնաժողովի նիստի օրվա, ժամի և տեղի մասին, սակայն քաղաքացու կողմից ծանուցումը ստանալը հավաստող փաստաթուղթը չի ստացվել: Համաձայն Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետի՝ վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում (վարույթի մնացյալ ժամկետում) հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, անհրաժեշտ է սույն վարչական վարույթը կասեցնել: Այսպիսով, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Քաղաքացի Թելման Հարությունյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել՝ մինչև կասեցման համար հիմք հանդիսացած հանգամանքների վերացումը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն` կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023թվականի ՄԱՐՏԻ 15
ք.Մեծամոր

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`