Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՂԱՎՆԻ ՀՈՎՍԵՓԻ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 29-ի զեկուցագիրը՝ Աղավնի Հովսեփի Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Հատիսի փողոց, 4-րդ նրբանցք, թիվ 7 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0023-0011) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022թթ․ ընթացքում անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 65 117 (վաթսունհինգ հազար մեկ հարյուր տասնյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 46 769 (քառասունվեց հազար յոթ հարյուր վաթսունինը) դրամ ապառք, 18 348 (տասնութ հազար երեք հարյուր քառասունութ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Աղավնի Հովսեփի Մարգարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին, ժամը 16։10-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Աղավնի Հովսեփի Մարգարյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`