Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆԻԿՈԼԱՅ ՄԻԽԱՅԻԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 29-ի զեկուցագիրը՝ Նիկոլայ Միխայիլի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Այգեգործական 24-րդ թաղամաս, թիվ 20,21,22,28,29,30 հասցեներում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0123-0017) և Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0123-0004, 07-042-0338-0049, 07-042-0123-0016) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 209 512 (երկու հարյուր ինը հազար հինգ հարյուր տասներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 160 382 (մեկ հարյուր վաթսուն հազար երեք հարյուր ութսուներկու) դրամ ապառք, 49 130 (քառասունինը հազար մեկ հարյուր երեսուն) դրամ տույժ, որոշում եմ.

1. Նիկոլայ Միխայիլի Գրիգորյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին, ժամը 16։40-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Նիկոլայ Միխայիլի Գրիգորյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`