Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԱՐԵՏԱ ՂԱՐԻԲԻ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.05.2023

Տիպ` Անհատական ծանուցումներ
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի մայիսի 29-ի զեկուցագիրը՝ Մարետա Ղարիբի Բուդաղյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Ազատության փողոց, թիվ 41 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0025-0007) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 56 311 (հիսունվեց հազար երեք հարյուր տասնմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 38 770 (երեսունութ հազար յոթ հարյուր յոթանասուն) դրամ ապառք, 17 541 (տասնյոթ հազար հինգ հարյուր քառասունմեկ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Մարետա Ղարիբի Բուդաղյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հունիսի 21-ին, ժամը 17։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Մարետա Ղարիբի Բուդաղյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`