Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանս քննության առնելով Անաստաս Սեյրանի Հակոբյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

1․ Նկարագրական մաս․

Անաստաս Հակոբյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2021 թվականի մայիսի 19-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ։

2․Պատճառաբանական մաս․

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 18․05․2021թ․ տեղեկանքի համաձայն՝ Անաստաս Սեյրանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող ՎԱԶ-2105 մակնիշի, 08 OL 563 պ/հ փոխադրամիջոցի (10-ից քիչ ն/տեղ, 69 ձ.ուժ, 1983թ.) գույքահարկի գծով 2012-2020 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 88554 ՀՀ դրամ, որից ապառք` 62100 ՀՀ դրամ, տույժ` 26454 ՀՀ դրամ։

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար նույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկ վճարող են համարվում (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, (...) որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույքը (...):

Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում փոխադրամիջոցները այդ թվում` ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)։

Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքահարկի գծով պարտավորությունն առաջանում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ֆիզիկական անձանց համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում oրացուցային տարին:

Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, բացառությամբ նույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, (․․․) պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Այսպիսով, Անաստաս Սեյրանի Հակոբյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող ՎԱԶ-2105 մակնիշի, 08 OL 563 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը 18․05․2021թ․ դրությամբ կազմել է 88554 ՀՀ դրամ, որից ապառք` 62100 ՀՀ դրամ, տույժ` 26454 ՀՀ դրամ։

3․ Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, իրավահարաբերության պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ

1. Անաստաս Սեյրանի Հակոբյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 88554 ՀՀ դրամ, որպես ՎԱԶ-2105 մակնիշի, 08 OL 563 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 62100 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 26454 ՀՀ դրամ։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

3․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

4․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Ք.Կաապան ,Ա․Մանուկյան 5Ա

Հեռ..` 028540494

Էլ. փոստ`