Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՋԵՐՄՈՒԿԻ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ՓՈՂՈՑԻ 42-ՐԴ ՇԵՆՔի N 15 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԱԼԻԿ ՇԱՎԱՐՇԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն <<Տեղական ինքանակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, << Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 31․05․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Ալիկ Շավարշի Բաբայանին պատկանող TOYOTA COROLLA 1.6 մակնիշի, 13SS300 պետհամարնիշի, 2008թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2008-2022թթ․ ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 428616 դրամ, որից տույժ՝ 168916 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1.Ջերմուկ քաղաքի բնակիչ Ալիկ Շավարշի Բաբայանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 428616 (չորս հարյուր քսանութ հազար վեց հարյուր տասնվեց) ՀՀ դրամ փոխադրամիջոցի գույքահարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ալիկ Շավարշի Բաբայանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`