Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԱՐԶՊԵՏՈՒՆԻ ՌԱՖԻԿԻ ԶԻՐՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդված

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի կողմից 12․04․2023 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է․

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Մասիս, Մարմարաշեն 12 փ․, 18 տ․) կողմից Մրգավան գյուղի կենտրոնական փողոցի մայթեզրին թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի կողմից 12․04․2023 թվականի թիվ 41/3-1464 վարչական իրավախախտման վերաբերյալ զեկուցագրի հիման վրա 2023 թվականի ապրիլի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 21․04․2023, 12։30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանը ներկայացել է լսմանը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանի կողմից Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի կենտրոնական փողոցի մայթեզրին՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝ ոչ սահմանված վայրում առևտուր է իրականացվել։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի ապրիլի 21-ին Արտաշատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցվել է Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանը, ծանուցումը ուղարկվել է փոտային առաքանիով, վերջինս, չնայած այն հանգամանքին, որ փոստային առաքանին չի ստացել, ներկայացել է լսմանը, որպիսի պայմաններում համարվում է պատշաճ ծանուցված։ Սույն փաստով առկա են տեսալուսանկարահանող սարքերի ձայնագրություններ և վկաների ցուցմունքներ՝ որպես իրեղեն ապացույց։ Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանը հայտնել իր դիրքորոշումը՝ իր կողմից կատարված իրավախախատման վերաբերյալ։ Մասնավորապես՝ վերջինս հայտնել է, որ այդ քայլին դիմել է ծանր սոցիալական կարգավիճակ ունենալու պատճառով, և վերոնշյալ վայրում առևտուր իրականացնելը հանդիսանում է իր ապրուստի ապահովման միակ միջոցը։



2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են՝ առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Այսպես` Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանն Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի կենտրոնական փողոցի մայթեզրին՝ ոչ սահմանված տեղում, առևտուր է իրականացրել։

3․ Եզրափակիչ մաս․

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով, 32-րդ և 35-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․



1. Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար՝ 70000 /յոթանասուն հազար/ ՀՀ դրամ:

2. Նախազգուշացնել Մարզպետունի Ռաֆիկի Զիրոյանին, որ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար նույն հոդվածով նախատեսված տուգանքի չափի կրկնապատիկի չափով:

3. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

5. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ,

Հեռ..` (010) 250519, (0235) 22383,

Էլ. փոստ`