Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԳԱՆՁԵԼՈՒ ԵՎ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

14.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Կապանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Վահան Սեյրանի Դավթյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի

1․Նկարագրական մաս․

Վահան Սեյրանի Դավթյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի ապրիլի 03-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթ։

2․Պատճառաբանական մաս․

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․

• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 30․03․2023թ․ տեղեկանքների համաձայն՝ Վահան Սեյրանի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ C 280 մակնիշի 27 OO 928 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 193 ձ.ուժ, 1998թ.) գույքահարկի գծով 2017-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 343634 ՀՀ դրամ, որից ապառք` 270427 ՀՀ դրամ, տույժ` 73207 ՀՀ դրամ, VAZ 21074-120-21 մակնիշի 34 AT 755 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 74 ձ.ուժ, 2008թ.) գույքահարկի գծով 2015-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 69899 ՀՀ դրամ, որից ապառք` 57092 ՀՀ դրամ, տույժ` 12807 ՀՀ դրամ, իսկ VAZ 21074-120-21 մակնիշի 34 AT 754 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 74 ձ.ուժ, 2008թ.) գույքահարկի գծով 2015-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 72007 ՀՀ դրամ, որից ապառք` 59200 ՀՀ դրամ, տույժ` 12807 ՀՀ դրամ:

Վահան Սեյրանի Դավթյանը մասնակի կատարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող փոխադրամիջոցների գույքահարկի գծով պարտավորությունները, ինչի արդյունքում վարչական վարույթը ենթակա է մասնակի կարճման։

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:

Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները. 1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)»։

Օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»։

Օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:

Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:

Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Այսպիսով, Վահան Սեյրանի Դավթյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող պատկանող MERCEDES-BENZ C 280 մակնիշի 27 OO 928 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով 2021-2022 թվականների համար գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը 30․03․2023թ․ դրությամբ կազմում է 113068 ՀՀ դրամ, որից ապառք` 100900 ՀՀ դրամ, տույժ` 12168 ՀՀ դրամ, VAZ 21074-120-21 մակնիշի 34 AT 755 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը 2019-2022 թվականների համար՝ 29435 ՀՀ դրամ, որից ապառք` 22200 ՀՀ դրամ, տույժ` 7235 ՀՀ դրամ, իսկ VAZ 21074-120-21 մակնիշի 34 AT 754 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը 2019-2022 թվականների համար՝ 29435 ՀՀ դրամ, որից ապառք` 22200 ՀՀ դրամ, տույժ` 7235 ՀՀ դրամ։

3․Եզրափակիչ մաս․

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 12-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ

1. Վահան Սեյրանի Դավթյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 113068 ՀՀ դրամ, որպես պատկանող MERCEDES-BENZ C 280 մակնիշի 27 OO 928 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 100900 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 12168 ՀՀ դրամ։

2. Վահան Սեյրանի Դավթյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 29435 ՀՀ դրամ, որպես պատկանող VAZ 21074-120-21 մակնիշի 34 AT 755 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 22200 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 7235 ՀՀ դրամ։

3. Վահան Սեյրանի Դավթյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 29435 ՀՀ դրամ, որպես պատկանող VAZ 21074-120-21 մակնիշի 34 AT 754 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 22200 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 7235 ՀՀ դրամ։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

5․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:

6․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

Հասցե` Ք.Կաապան ,Ա․Մանուկյան 5Ա

Հեռ..` 028540494

Էլ. փոստ`