ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 06․06․2023-ի «Արամ Հմայակի Նազարյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ» ներկայացնելու մասին N 559- Ա որոշում
21.06.2023
1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․
Քաղաքացի Արամ Հմայակի Նազարյանը հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մայիսի 22-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-099-0023-0017-001կադասրային ծածկագրերով,0․27 հա ընդհանուր մակերեսով հողատմասը հանդիսանում է Արամ Հմայակի Նազարյանի սեփականությունը, որը իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում է հարկվող օբյեկտ :
Նշված հողատմասերի հողի հարկը 2013-2020 թվականների համար կազմում է 19․965 ( տասնինը հազար ինը հարյուր վաթսունհինգ ) ՀՀ դրամ,որից 13․702 (տասներեք հազար յոթ հարյուր երկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 6․263 (վեց հազար երկու հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։
Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 562 (հինգ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ:
2023 թվականի մայիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունիսիս 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացի Արամ Հմայակի Նազարյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 30․05․2023) :
(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացի Արամ Հմայակի Նազարյանի բացակայությամբ):
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝
1.Քաղաքացի Արամ Հմայակի Նազարյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 20․527 (քսան հազար հինգ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ․
19․965 ( տասնինը հազար ինը հարյուր վաթսունհինգ ) ՀՀ դրամ՝ որպես06-099-0023-0017-001կադասրային ծածկագրերով,0․27 հա ընդհանուր մակերեսով հողամասի հողի հարկ,որից 13․702 (տասներեք հազար յոթ հարյուր երկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 6․263 (վեց հազար երկու հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,
562 (հինգ հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ՝ որ պես անշարժ գույքի հարկ։
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:
5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275099068 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275001973 հաշվեհամարին։
Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94
Հեռ..` (0254)2-22-41
Էլ. փոստ`