Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի N8 հերթական նիստը

22.06.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
<<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենք հոդված 63

Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի հունիսի 27-ին ժամը 17:00-ին տեղի կունենա Մեղրի համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի N8 հերթական նիստը հետևյալ օրակարգով․

1)Նուշիկ Բադալյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին

2)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականությանը պատկանող տարածքները հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի շրջանակներում հանրության գերակա շահերի ապահովման նպատակով Հայաստանի հանրապետությանը օտարելու մասին

3)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 15-ի N 3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

4)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

5)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասերի տրամադրմանը համաձայնություն տալու մասին

6)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողերից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) հողամասերի տրամադրմանը համաձայնություն տալու մասին

7)Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 0,07 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

8)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով Նորիկ Մովսիսյանին օտարելու մասին

9)Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Զ․Անդրանիկի 2

Հեռ..` 286 4 3500

Վեբ կայք` www.meghri.am

Էլ. փոստ`