Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքները աճուրդով օտարելու մասին

22.06.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ
ՙՀրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենք 5-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանը բաց դասական աճուրդով օտարում է համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ հողերը.

Լոտ 1 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Թանգուն ձոր փողոցի թիվ 33 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,3հա հողամասը (ծածկ. 09-003-0041-0057), հասարակական շինություն(հյուրատուն, հանգստի գոտի) կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
Լոտ 2 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 20/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0800 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0063), բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 3 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոց թիվ 32 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 0.0370 հա հողատարածքը (ծածկ. 09-003-0209-0066), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
Լոտ 4 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Ակներ գյուղի 7-րդ փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0,06798հա հողամասը (ծածկ. 09-024-0015-0010), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
Լոտ 5 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մ.Մաշտոցի փողոցի թիվ 148/48 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00572հա հողամասը (ծածկ. 09-003-0233-0108), ավտոտնակ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3200 ՀՀ դրամ:
Լոտ 6 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գեներալ Կարապետյան փողոցի թիվ 46 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,0203հա հողամասը (ծածկ. 09-003-0214-0064), առևտրի տաղավար կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3200 ՀՀ դրամ:
Լոտ 7 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մանիշակաձոր թաղամասի թիվ 11/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,08904հա հողամասը (ծածկ. 09-003-0130-0015), երկրորդական հումքի ընդունման կետ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
Լոտ 8 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Օրբելյաններ փողոցի թիվ 7/40 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման 0,00856հա հողամասը (ծածկ. 09-003-0099-0032), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 4500 ՀՀ դրամ:
Լոտ 9 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մակիչի փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,00975հա հողամասը (ծածկ. 09-003-0093-0238), խանութ-սրահ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
Լոտ 10 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Որոտան գյուղի 2-րդ փողոցի թիվ 2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 1,34852հա հողամասը (ծածկ. 09-077-0006-0040), բնակելի տուն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 170 ՀՀ դրամ:
Լոտ 11 - Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող 2.92411հա գյուղատնտեսական նշանակության ալյ հողատեսքը (1.287հա ծածկ. 09-003-0097-0084 և 1.63711հա ծածկ. 09-003-0097-0001-ից), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, հողատարածքի մեկնարկային գինը սահմանելով 400000 ՀՀ դրամ:

Աճուրդը տեղի կունենա 2023 թվականի հուլիսի 24-ին ժամը 14.00-ին, Գորիսի համայնքապետարանի շենքում:
Նշված հողամասերի նկատմամբ սահմանափակումներ (ներառյալ` սերվիտուտների) չկան:
Հայտերն ընդունվում են ամեն օր ժամը 9.00-ից մինչև 18.00-ը (ընդմիջում՝ 13.00-14.00), բացի շաբաթ, կիրակի օրերից, հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի կայացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ, ժամը 18:00-ին:
Աճուրդի կանոնակարգին մասնակիցները կարող են ծանոթանալ ամեն օր ժամը 9:00–18:00 ընկած ժամանակահատվածում:
Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) հայտ,
բ) աճուրդին մասնակցելու համար սահմանված 10000 ՀՀ դրամի չափով վճարի անդորրագիր,
գ) անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր,
Աճուրդի անցկացման օրը մասնակիցների կողմից վճարվում է նախավճար՝ հողամասի մեկնարկային գնի 50%-ի չափով: Աճուրդի նվազագույն քայլի չափը՝ մեկնարկային գնի 5 տոկոս: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ:

Հասցե` ՀՀ, Սյունիքի մարզ, Գորիս համայնք, ք. Գորիս, Անկախության 3
Հեռ..` +37428425696
Էլ. փոստ` gorismunicipality@gmail.com

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Անկախության փ.3

Հեռ..` +37428425696

Էլ. փոստ`