Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Սուսաննա Սմբաթի Մանուկյանը` հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ հարկերը վճարելու պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունիսի 2-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով և 34-րդ հոդվածով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել էր վարչական վարույթ` շինության գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:

Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 2023 թվականի հունիսի 26-ին տրված N 232741153996161213 տեղեկանքի՝ Սուսաննա Սմբաթի Մանուկյանը Ջրվեժ համայնքի բյուջեի հանդեպ մարել է 2013-2019 թվականների հարկային պարտավորությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետի համաձայն` վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ.

1․Քաղաքացի Սուսաննա Սմբաթի Մանուկյանի նկատմամբ 2023 թվականի հունիսի 2-ին հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջրվեժ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է աշխատակազմի քարտուղարը:
4.Որոշման մեկ օրինակը եռօրյա ժամկետում հանձնել Սուսաննա Սմբաթի Մանուկյանին:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`