Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿԱՐԻՆԵ ՎԱՉԱԳԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հուլիսի 4-ի զեկուցագիրը՝ Կարինե Վաչագանի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ BMW 320 I մակնիշի, 79PP909 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 97 532 (իննսունյոթ հազար հինգ հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 81 058 (ութսունմեկ հազար հիսունութ) դրամ ապառք, 16 474 (տասնվեց հազար չորս հարյուր յոթանասունչորս) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Կարինե Վաչագանի Հովհաննիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հուլիսի 25-ին, ժամը 16։00-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Կարինե Վաչագանի Հովհաննիսյանին։

4․ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`