Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մամիկոն Կարապետյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

19.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Կարապետյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ Ձեր հարկային պարտավորությունները 12․06․2023 թվականի դրությամբ ընդհանուր կազմում են 190․516 /մեկ հարյուր իննսուն հազար հինգ հարյուր տասնվեց/ ՀՀ դրամ, որից 33․825 /երեսուներեք հազար ութ հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամը՝ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող անշարժ գույքերի հարկ 2021-2023 թվականների համար հաշվարկված (30․921 /երեսուն հազար ինը հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 2904 /երկու հազար ինը հարյուր չորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 88․315 /ութսունութ հազար երեք հարյուր տասնհինգ/ ՀՀ դրամը՝ 04-094-0047-0012-001 կադաստրային ծածկագրով գույքահարկի գծով հարկային պարտավորության գումար 2008-2020 թվականների համար հաշվարկված (59․555 /հիսունինը հազար հինգ հարյուր հիսունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 28․760 /քսանութ հազար յոթ հարյուր վաթսուն/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 68․376 /վաթսունութ հազար երեք հարյուր յոթանասունվեց/ ՀՀ դրամը՝ 04-094-047-012, 04-094-576-004 կադաստրային ծածկագրերով հողերի հարկի գծով 2021-2023 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (44․388 /քառասունչորս հազար երեք հարյուր ութսունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 23․988 /քսաներեք հազար ինը հարյուր ութսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ)։
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ հուլիսի 19-ին, ժամը` 16:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`