Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աղասի Բանգոյանին անշարժ գույքի և հողի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին ։

19.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

1. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Աղասի Սպիրիդոնի Բանգոյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Շահումյան 4-րդ փողոց, 33 տուն, ՀԾՀ՝ 3507640236/, հանդիսանալով անշարժ գույքի և հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մարտի 28-ին թիվ 1029 զեկուցագրի հիման հիմա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ Աղասի Սպիրիդոնի Բանգոյանի հարկային պարտավորությունները 28.03.2023 թվականի տեղեկանքների դրությամբ ընդհանուր կազմում են 384.965 /երեք հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, որից 349.738 /երեք հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամը՝ որպես 04-094-0084-0008-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորության գումար (175.248 /մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր քառասունութ/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի համար հաշվարկված հարկի չվճարված մաս, 164.672 /մեկ հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 9818 /ինը հազար ութ հարյուր տասնութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), և 33.978 /երեսուներեք հազար ինը հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամը՝ որպես 04-094-0084-0014-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորության գումար (12.359 /տասներկու հազար երեք հարյուր հիսունինը/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի դրությամբ հաշվարկված հարկի չվճարված մաս, 19.421 /տասնինը հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 2198 /երկու հազար մեկ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), իսկ հողի հարկի գծով 1077 /մեկ հազար յոթանասունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես 04-098-084-008 կադաստրային ծածկագրով հողի 2020 թվականի համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (838 /ութ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 239 /երկու հարյուր երեսունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ) և 172 /մեկ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես 04-094-084-014 կադաստրային ծածկագրով հողի հարկի գծով 2020 թվականի դրությամբ հաշվարկված պարտավորության գումար (134 /մեկ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 38 /երեսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ):
2023 թվականի մարտի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 11-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով Աղասի Սպիրիդոնի Բանգոյանին հասցեագրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 12.05.2023 թվականի թիվ 1371 և 13.06.2023 թվականի թիվ 1743 ծանուցումներն ուղարկվել են փոստով, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն Աղասի Բանգոյանը վարչական վարույթի նիստին չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:

2. 3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Աղասի Սպիրիդոնի Բանգոյանին /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Շահումյան 4-րդ փողոց, 33 տուն/ հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 12-ի թիվ 1371 ծանուցումն ու 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 1743 ծանուցումը, ինչպես նաև վերջինիս ծանուցվել է azdarar.am ինտերնետային կայքէջում տեղադրելու միջոցով, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի նիստին, և վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի հուլիսի 11-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. 1. Քաղաքացի Աղասի Սպիրիդոնի Բանգոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր՝ 384.965 /երեք հարյուր ութսունչորս հազար ինը հարյուր վաթսունհինգ/ ՀՀ դրամ, որից 349.738 /երեք հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամը՝ որպես 04-094-0084-0008-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորության գումար (175.248 /մեկ հարյուր յոթանասունհինգ հազար երկու հարյուր քառասունութ/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի համար հաշվարկված հարկի չվճարված մաս, 164.672 /մեկ հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 9818 /ինը հազար ութ հարյուր տասնութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 33.978 /երեսուներեք հազար ինը հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամը՝ որպես 04-094-0084-0014-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի գծով հարկային պարտավորության գումար (12.359 /տասներկու հազար երեք հարյուր հիսունինը/ ՀՀ դրամը՝ որպես 2023 թվականի դրությամբ հաշվարկված հարկի չվճարված մաս, 19.421 /տասնինը հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 2198 /երկու հազար մեկ հարյուր իննսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ) վճարման հաշվի համար՝ 900325005958, իսկ հողի հարկի գծով 1077 /մեկ հազար յոթանասունյոթ/ ՀՀ դրամը՝ որպես 04-098-084-008 կադաստրային ծածկագրով հողի 2020 թվականի համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (838 /ութ հարյուր երեսունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 239 /երկու հարյուր երեսունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ) և 172 /մեկ հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես 04-094-084-014 կադաստրային ծածկագրով հողի հարկի գծով 2020 թվականի դրությամբ հաշվարկված պարտավորության գումար (134 /մեկ հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 38 /երեսունութ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ) /վճարման հաշվի համար՝ 900325191048/:
1. 2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ azdarar.am կայքի և/կամ Փարաքարի համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`