Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Տիգրան Խաչատրյանին անշարժ գույքի և հողի հարկի գումարի գանձման պահանջ ներկայացնելու մասին։

19.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

1. 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Տիգրան Հովսեփի Խաչատրյանը /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Բաղրամյան բնակավայր, Բարեկամության փողոց, 9 տուն, ՀԾՀ՝ 2601720107/, հանդիսանալով անշարժ գույքի և հողի հարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մարտի 28-ին թիվ 1029 զեկուցագրի հիման հիմա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2.Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված տվյալների՝ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ Տիգրան Հովսեփի Խաչատրյանի հարկային պարտավորությունները 28.03.2023 թվականի դրությամբ ընդհանուր կազմում են 112.151 /մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ, որից 6709 /վեց հազար յոթ հարյուր ինը/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-0036-0030-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով 2021-2023 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (6275 /վեց հազար երկու հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 434 /չորս հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 29.873 /քսանինը հազար ութ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-0117-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի՝ 2021-2023 թվականների համար հաշվարկված պարտավորության գումար (27.663 /քսանյոթ հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 2210 /երկու հազար երկու հարյուր տասը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), և հողի հարկի գծով 18.794 /տասնութ հազար յոթ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-036-030 կադաստրային ծածկագրով հողի՝ 2015-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (13.205 /տասներեք հազար երկու հարյուր հինգ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 5589 /հինգ հազար հինգ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 56.775 /հիսունվեց հազար յոթ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-117-004 կադաստրային ծածկագրով հողի՝ 2015-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (39.907 /երեսունինը հազար ինը հարյուր յոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 16.868 /տասնվեց հազար ութ հարյուր վաթսունութ / ՀՀ դրամը՝ որպես տույժ):
2023 թվականի մարտի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հուլիսի 10-ին հրավիրվել է վարչական վարույթի լսում, որին մասնակցելու նպատակով Տիգրան Հովսեփի Խաչատրյանին հասցեագրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 12.05.2023 թվականի թիվ 1370 և 13.06.2023 թվականի թիվ 1742 ծանուցումներն ուղարկվել են փոստով, ինչպես նաև ծանուցվել է «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված կարգով azdarar.am կայքում հրապարակելու միջոցով, սակայն Տիգրան Խաչատրյանը վարչական վարույթի նիստին չի ներկայացել, ուստի վարչական վարույթի լսումներն իրականացվել են վերջինիս բացակայությամբ:

2. 3.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ»:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի` «հարկ վճարող է համարվում կազմակերպություն կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, նոտար), որը Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ հարկ կամ վճար վճարելու պարտավորություն»:
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի` «հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով»:
Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 45-րդ գլխի պահանջներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 88-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Տիգրան Խաչատրյանին /հաշվառված՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, Բաղրամյան բնակավայր, Բարեկամության փողոց, 9 տուն/ հասցեագրվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2023 թվականի մայիսի 12-ի թիվ 1370 ծանուցումն ու 2023 թվականի հունիսի 13-ի թիվ 1742 ծանուցումը, ինչպես նաև վերջինիս ծանուցվել է azdarar.am ինտերնետային կայքէջում տեղադրելու միջոցով, որով հրավիրվել է մասնակցելու վարչական վարույթի լսումներին, սակայն չի ներկայացել վարչական վարույթի նիստին, և վարչական վարույթի քննարկման մասին 2023 թվականի հուլիսի 10-ի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. 1.Քաղաքացի Տիգրան Հովսեփի Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջե գանձել ընդհանուր՝ 112.151 /մեկ հարյուր տասներկու հազար մեկ հարյուր հիսունմեկ/ ՀՀ դրամ, որից 6709 /վեց հազար յոթ հարյուր ինը/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-0036-0030-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի գծով 2021-2023 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (6275 /վեց հազար երկու հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 434 /չորս հարյուր երեսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), և 29.873 /քսանինը հազար ութ հարյուր յոթանասուներեք/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-0117-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի 2021-2023 թվականների համար հաշվարկված պարտավորության գումար (27.663 /քսանյոթ հազար վեց հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 2210 /երկու հազար երկու հարյուր տասը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ) /վճարման հաշվի համար՝ 900325006113/, և հողի հարկի գծով 18.794 /տասնութ հազար յոթ հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-036-030 կադաստրային ծածկագրով հողի՝ 2015-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (13.205 /տասներեք հազար երկու հարյուր հինգ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 5589 /հինգ հազար հինգ հարյուր ութսունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 56.775 /հիսունվեց հազար յոթ հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես 04-030-117-004 կադաստրային ծածկագրով հողի՝ 2015-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (39.907 /երեսունինը հազար ինը հարյուր յոթ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 16.868 /տասնվեց հազար ութ հարյուր վաթսունութ / ՀՀ դրամը՝ որպես տույժ) /վճարման հաշվի համար՝ 900325164045/:
2. 2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ azdarar.am կայքի և/կամ Փարաքարի համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:
4.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`