Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

<<Մուսալեռ>> ԱԿ տնօրեն Արտակ Եղիազարյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

19.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 275-րդ հոդվածով սահմանված կարգով Դուք հրավիրվում եք մասնակցելու 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 14:30-ին ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի վարչական շենքում /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ․Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ, իրավաբանական բաժին/ կայանալիք վարչական հանձնաժովի նիստին, որտեղ քննության կառնվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հոդվածի հատկանիշներով /Ձեր կողմից Ձեզ սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի, Փարաքար համայնքի, Բաղրամյան բնակավայրիՄուսա Լեռան փողոց 1 հասցեում ինքնակամ շինարարության իրականացման համար/ վարաչական իրավախախտման վերաբերյալ արձանագրված վարչական գործը:
Հայտնում ենք նաև, որ դուք իրավունք ունեք վարույթին մասնակցել ինքնուրույն, Ձեր ներկայացուցչի միջոցով` կամ նրանց հետ միասին, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված փաստաբանի միջոցով:
Վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով, որի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Ձեր կամ Ձեր ներկայացուցչի չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`