Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ հայտարարելու մասին

19.07.2023

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արթիկի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթներ

ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի
առաջատար մասնագետի /Փոքր Մանթաշ/ /ծածկագիր 3.1-25/

1) Աշխատակազմի առաջատար մասնագետը`
ա. կատարում է Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.
բ. ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.
գ.անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում և Աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
դ.Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ` մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
Ե:Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ ուսումնասիրում է քաղաքացիների դիմումներում, դիմում-բողոքներում և առաջարկություններում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան.
զ. Աշխատակազմի քարտուղարին կիսամյակը մեկ ներկայացնում է հաշվետվություն իր կատարած աշխատանքների մասին.
է. իրականացնում է աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման աշխատանքները.
ը. հետևում է աշխատակազմից ստացված հանձնարարականների համապատասխան ժամկետում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է Աշխատակազմի քարտուղարին կամ.
թ. իրականացնում է համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարի և համայնքի ավագանու մոտ ընդունելության համար քաղաքացիների գրանցման (այդ թվում` էլեկտրոնային տարբերակով) և իրազեկման աշխատանքները.
ժ. իրականացնում է վարչական կենտրոն դիմած քաղաքացիների իրենց վերաբերող տեղեկատվության հարցման, դիմումների, դիմում-բողոքների և առաջարկությունների ընդունման, գրանցման (այդ թվում` էլեկտրոնային տարբերակով., դիմումների ընթացքին հետևելու կարգի և պատասխանն ստանալու ժամկետների վերաբերյալ տեղեկացման, դրանց ընթացքի և արդյունքների վերաբերյալ քաղաքացիների իրազեկման աշխատանքները.
ի. իրականացնում է վարչական ղեկավարի անունից տրվող տեղեկանքների հաշվառման մատյանի վարումը.
լ. իր լիազորությունների սահմաններում վարչական ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում և իրականացնում է տեղեկանքներ, զեկուցագրեր, հաշվետվություններ և այլ գրություններ,
խ. համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով մասնակցում է աշխատակազմի փաստաթղթաշրջանառությանը.
ծ. կատարում է իր գործառույթներից բխող պրակտիկայի ամփոփում և դրա հիման վրա ներկայացնում է առաջարկություններ աշխատակազմի աշխատանքների բարելավման վերաբերյալ.
կ. Իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների, քաղաքացիական պաշտպանության կազմակերպման աշխատանքներին.
հ. Աշխատակազմի քարտուղարի առաջարկությամբ մասնակցում է աշխատակազմի աշխատանքային ծրագրերի մշակմանը, աշխատանքների իրականացմանը.
ձ. իր լիազորությունների շրաջանակում մասնակցում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձակալության վարձավճարների հաշվառման, հավաքագրման և համայնքի բյուջե մուտքագրման աշխատանքներին.
ղ. մասնակցում է ելից, մտից փաստաթղթերի մատյանների վարման աշխատանքներին, նամակագրությունների, առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության կարգին և ձևերին.
ճ. իրականացնում է աղբահանության և այլ վճարների գանձման, համայնքի բյուջե մուտքագրման, տվյալների ընդունման, ամփոփման և համայնքապետարանի համապատասխան բազայում մուտքագրման աշխատանքները.
մ. իրականացնում է գանձապահ-օպերատորի պարտակա-նությունները, վարում անշարժ գույքի ծրագիրը և մատյանները, ինչպես նաև այլ գործառույթներ.
յ. մասնակցում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից պարտավորությունները չկատաման վերաբերյալ ծանուցումների կազմման և տրամադրման գործընթացին.
2) Աշխատակազմի առաջատար մասնագետն ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ։

1) Աշխատակազմի առաջատար մասնագետը՝
ա. ունի առնվազն միջնակարգ կրթություն.
բ. ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին», «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ. տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ. ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն։

Մրցույթին մասնակցել ցանկացող՝ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
(բնօրինակների հետ միասին)՝
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է տեղում).
2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի /դիպլոմի/ և աշխատանքային գրքույկի պատճենները.
3) արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականների պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
4) հայտարարություններ (լրացվում են տեղում).
5) 1 լուսանկար՝ 3x4 սմ չափի.
6) անձնագրի (փախստականի դեպքում՝ ՀՀ փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի) պատճենը:
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ:
Ներկայացված փաստաթղթերի պատճենները հետ չեն վերադարձվում

Մրցույթի անցկացման օրը, 2023 թվականի օգոստոսի 21-ին, Ժամը՝ 12:00-ին:
ՀՀ Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան:

Դիմումների և փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը
2023 թվականի օգոստոսի 7-ը ներառյալ։

Հասցե` Ազատության հրապարակ 1

Հեռ..` 024452021

Էլ. փոստ`