Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 21 հուլիսի 2023 թվականի N 247-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ 26-ՐԴ ՇԵՆՔի N 12 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ԳԱԼՈՒՍՏ ԱՐՏՈՒՇԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 21․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Գալուստ Արտուշի Գալստյանին պատկանող VAZ 21011 մակնիշի, 33PO221 պետհամարնիշի 1979թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2015-2022թթ, ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 74692 դրամ, որից տույժ՝ 19497 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Գալուստ Արտուշի Գալստյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 74692 (յոթանասունչորս հազար վեց հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ փոխադրամիջոցի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գալուստ Արտուշի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`