Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք դասական աճուրդի եղանակով

26.07.2023

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Հաճընի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ
<Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքի 5-րդ հոդված

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքում 2023 թ. օգոստոս 24 -ին ժամը 11-00-ին համայնքապետարանի շենքում կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք դասական աճուրդի եղանակով: Վաճառքի է ներկայացվում՝

Լոտ 1- Նոր Հաճըն համայնքի գյուղ Նոր Գեղի, Նոր Արտամետի խճուղի թիվ 2 հասցեի 07-048-0423-0024 կոդի տակ գտնվող Հողամասի նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության. գյուղատնտեսական , Հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, վարելահող 0.48542 հա(0.48542 հա հողամասից՝028054 հա-ը հանդիսանում է վարելահող ) ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը սահմանվում է 9100360 դրամ:
Լոտ 2- Նոր Հաճըն համայնքի գյուղ Նոր Գեղի, Եղվարդի խճուղի թիվ 32 հասցեի 07-048-0279-0032 կոդի տակ գտնվող Հողամասի նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, Հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ հասարակական կառուցապատման 0.06157 հա ընդհանուր մակերեսով հողատարածք: Հողամասի մեկնարկային գինը սահմանվում է 6157000 դրամ:

Մեկ քայլի չափը սահմանված է հողամասերի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով:
Կանխավճարի չափը սահմանվում է մեկնարկային գնի 50 % չափով:
Հողամասերը հարթ են, չկառուցապատված, չեն գտնվում ստորգետնյա և վերգետնյա կոմունիկացիոն համակարգերի տարածքում:Հողամասերի նկատմամբ սահմանափակումներ, սերվիտուտներ չկան:
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ, ժամը 18.00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նոր Հաճընի համայնքապետարան (Տոռոզյան-7), հեռախոս +374224-4-25-50:
Նոր Հաճընի համայնքապետարան

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նոր Հաճըն, Տոռոզյան փողոց, շենք 7

Հեռ..` +374 224 4-25-50

Էլ. փոստ`