Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի 03.05.2023թ. որոշում թիվ 795Ա՝ Արթուր Ալբերտի Այվազյանից գույքահարկի և հողի հարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին

26.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդված

ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ–ՏԱՔՍՈՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՆԱ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ
ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 65/23 վարչական գործը՝ Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում Աննա Ռազմիկի Մանուկյանի կողմից առանց համապատասխան թույլտվության մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու վերաբերյալ, պարզեց, որ
Աննա Ռազմիկի Մանուկյանը (հասցե՝ ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց փող., թիվ 138Ա շենք, թիվ 2 բն., անձնագիր՝---------------- տրված 05.12.2013 թ-ին 057-ի կողմից), վերջինիս պատկանող 37PQ617 պետհամարանիշի տրասպորտային միջոցով Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտում, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 09.06.2023 թվականին կազմված թիվ ՎՀ 17 արձանագրության հիման վրա 2023 թվականի հունիսի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 12-րդ մասի հատկանիշներով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը, հրավիրել և անցկացրել է լսում, որին Աննա Ռազմիկի Մանուկյանը պատշաճ ծանուցված է եղել, սակայն չի ներկայացել:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
• Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 09.06.2023 թվականին կազմված թիվ ՎՀ 17 արձանագրությունը և լուսանկարները:
• Հանձնաժողովի թիվ 65/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 26.06.2023թ. թիվ 1 և 04.07.2023թ. թիվ 2 արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Աննա Ռազմիկի Մանուկյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է մարդատար-տաքսու ծառայություն:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հունիսի 26-ին համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով ծանուցումն ուղարկվել է Աննա Ռազմիկի Մանուկյանին, սակայն ծանուցման հետադարձ փոստային առաքանին վերադարձել է <<Տեղափոխված>> նշումով:
Հիմք ընդունելով այն փաստը, որ Աննա Ռազմիկի Մանուկյանը պատշաճ չի ծանուցվել վարչական վարույթի վերաբերյալ, լսումները հետաձգվել և նշանակվել են 04.07.2023թ-ին, իսկ ծանուցումը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների azdarar.am պաշտոնական կայքում:
Աննա Ռազմիկի Մանուկյանը չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով 2023 թվականի հուլիսի 4-ին համայնքապետարանում հրավիրված վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և միջնորդություններ:


Վարչական ակտ ընդունելու իրավական հիմերը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև տասնհինգապատիկի չափով՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար։
«Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության համայնքներում սահմանվում են տեղական տուրք` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Տվյալ դեպքում Աննա Ռազմիկի Մանուկյանը Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է մարդատար-տաքսու ծառայություն:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 12-րդ մասով, 23-րդ և 32-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով և 12-րդ հոդվածի 16-րդ կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Աննա Ռազմիկի Մանուկյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ առանց համապատասխան թույլտվության մարդատար-տաքսու ծառայություն իրականացնելու համար՝ 10 000 /տասը հազար/ ՀՀ դրամի չափով:
2. Նախազգուշացնել Աննա Ռազմիկի Մանուկյանին ՝ սույն որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`