Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՐԵՏԱ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29․1-րդ և 59-րդ հոդված

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով սահմանադրությամբ, հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1. Վերսկսել Գրետա Շավարշի Ստեփանյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը և հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 236․399 (երկու հարյուր երեսունվեց հազար երեք հարյուր իննսունինը) ՀՀ դրամ գումար՝ որպես անշարժ գույք հարկի /900415005793/ գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62

Հեռ..` 0235/ 2-23-83

Էլ. փոստ`