Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 28.07.2023Թ. ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 1417Ա՝ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ․Մ․ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 55/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽԱՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏ ԻՇԽԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

10.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդված

ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ՍԲ․Մ․ԽՈՐԵՆԱՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 55/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽԱՏՄԱՄԲ ՈՉ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԱՊԵՏ ԻՇԽԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վաղարշապատ համայնքի ղեկավարը, քննության առնելով թիվ 18/23 վարչական գործը՝ էջմիածին քաղաքի Սբ․Մ․Խորենացի փողոցի 55/1 հասցեում գտնվող իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ՝ ոչ նպատակային օգտագործելու մասին, պարզեց.
Հայրապետ Իշխանի Վարդանյանը (ն/ք՝ 000576728, տրված 09.10.2023թ-ին 057-ի կողմից, ՀԾՀ 2309640352, բնակության հասցե՝ ք.Էջմիածին, Սբ. Մ. Խորենացի 55/1, գրանցման հասցե՝ Արմավիրի մարզ, Արաքս համայնք, Ջրառատ բնակավայր, Հոկտեմբերյան փողոց, թիվ 40 տուն), իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ ք.Էջմիածին Սբ․Մ․Խորենացի փողոցի 55/1 հասցեում գտնվող` բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը օգտագործում է ոչ նպատակային՝ թույլ տալով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտման հատկանիշներ մասնավորապես բնակելի տան համար նախատեսված շինությունն օգտագործում է որպես խանութ, որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանք, ինչի կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի 25.05.2023 թվականի թիվ 1 արձանագրության և զեկուցագրի հիման վրա 2023 թվականի մայիսի 25-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է լսում Հայրապետ Իշխանի Վարդանյանի մասնակցությամբ:

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․
• Էջմիածին քաղաքի Սբ․Մ․Խորենացի փողոցի 55/1 հասցեում գտնվող՝ Հայրապետ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, շինությունն օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու կապակցությամբ Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի աշխատակցի կողմից 25.05.2023 թվականին կազմված թիվ 1 արձանագրությունը ու տեղազննության ակտը:
• Տարածքի լուսանկարահանման փաստաթղթերը:
• Էջմիածին քաղաքի Սբ․Մ․Խորենացի փողոցի 55/1 հասցեի բնակելի տան՝ 30.07.1999 թվականի անշարժ գույքի սեփականության թիվ 16042021-04-0044 վկայականը:
• Թիվ 18/23 վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ 13.06.2023թ. թիվ 1 արձանագրությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Էջմիածին քաղաքի Սբ․Մ․Խորենացի փողոցի 55/1 հասցեում գտնվող Հայրապետ Իշխանի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը Հայրապետ Իշխանի Վարդանյանի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ 25.05.2023 թվականի դրությամբ օգտագործվել է ոչ նպատակային՝ հասարակական նշանակությամբ, բնակելի տան մի մասը, մասնավորապես ծածկած մուտքի տարածքը օգտագործվում է որպես թունաքիմիկատների խանութ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի մայիսի 25-ին Էջմիածնի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 հունիսի 13-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է /հիմք՝ փոստային առաքանի՝ ALO109697304AM/ քաղաքացի Հայրապետ Իշխանի Վարդանյանը:
Հայրապետ Իշխանի Վարդանյանը, ներկայանալով վարչական վարույթի լսումներին, հայտնել է, որ պատրաստակամ է վերացնել իրավախախտման հետևանքները և համապատասխանեցնել գույքի գործառնական և օգտագործման նպատակը փաստացի գոյություն ունեցող վիճակին, որի համար խնդրել է տրամադրել 10 օր ժամանակ։
Վաղարշապատի համայնքապետարանի վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովի կողմից վարչական գործով ներկայացված բոլոր նյութերը նախապատրաստվել, ուսումնասիրվել և ներկայացվել են համայնքի ղեկավարին:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը․
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ:
Տվյալ պարագայում Հայրապետ Իշխանի Վարդանյանի կողմից իրեն սեփականության իրավունքով պատկանող` Էջմիածին քաղաքի Սբ․Մ․Խորենացի փողոցի 55/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը, օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ օգտագործվում է ոչ նպատակային` հասարակական նշանակությամբ, բնակելի տան մի մասը, մասնավորապես ծածկած մուտքի տարածքը օգտագործվում է որպես թունաքիմիկատների խանութ, իսկ ոչ նպատակային օգտագործումը դադարեցնելուն և իրավախախտման հետևանքները վերացնելուն ուղղված վարչական մարմնի պահանջները վարույթի մասնակցի կողմից ըստ էության թողնվել են անկատար, քանի որ հիշյալ հատվածի գործառնական նշանակության փոփոխման ուղղությամբ Հայրապետ Իշխանի Վարդանյանի կողմից ձեռնարկված միջոցները չեն հանգեցրել իրավախախտման հետևանքների վերացման, սակայն վերջինիս կողմից դրսևորված վարքագիծը պետք է հաշվի առնել տույժ նշանակելու հարցը և դրա չափը որոշելիս:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152.2-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայրապետ Իշխանի Վարդանյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ գումարի չափով՝ Էջմիածին քաղաքի Սբ․Մ․Խորենացի փողոցի 55/1 հասցեում գտնվող բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շինությունը օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելու համար:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և /կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրատարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`