Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գագիկ Կառլենի Նահապետյանին և Մարինե Կառլենի Նահապետյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին

11.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի 15-ին մասի

Գագիկ Կառլենի Նահապետյանին
Հասցե՝ ք. Երևան, Մանթաշյան փողոց, 28ա շենք, 39 բնակարան
ք.Էջմիածին Արարատյան փողոց, 21 տուն

Մարինե Կառլենի Նահապետյանին
Հասցե՝ ք.Էջմիածին Արարատյան փողոց, 21 տուն


ԾԱՆՈՒՑՈՒՄ

Վաղարշապատի համայնքապետարանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 31-րդ հոդվածների հիմքով հարուցվել է վարչական վարույթ` Գագիկ Կառլենի Նահապետյանի և Մարինե Կառլենի Նահապետյանի կողմից «Վարչական իրավախախտումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 152.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջների խախտման կապակցությամբ:
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023 թվականի օգոստոսի 14-ին, ժամը` 11:30-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալ Վաղարշապատի համայնքապետարան /հասցե՝ ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0, 4-րդ հարկ/:
Որպես Վաղարշապատ համայնքի ք.Էջմիածին, Արարատյան 21 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործող անձ, Դուք հրավիրվում եք վերը նշված վարչական նիստին բացատրություններ և/կամ միջնորդություններ ներկայացնելու համար:
Միևնույն ժամանակ առաջարկվում է 7-օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները` դադարեցնելով շինության ոչ նպատակային օգտագործումը:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձինք` լիազորագրով: Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալն արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Անհրաժեշտ այլ տեղեկատվություն ստանալու համար կարող եք
զանգահարել՝ հետևյալ հեռախոսահամարով
(0231)5-36-63(ներքին համարը 650):

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ համայնք ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0

Հեռ..` (0231)5-36-63 (650)

Վեբ կայք` http://ejmiatsin.am/

Էլ. փոստ`