Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

«ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի, 275-283-րդ, 219.1-րդ և 305-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 9-ին առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունը /մտից՝2023թվականի օգոստոսի 14-ի թիվ 3339/ և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի արձանագրությունը. Որոշում եմ՝
1. Առանց թույլտվության Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Սուրբ Հարություն փողոց 5/1 հասցեում հանրային սննդի կազմակերպման և իրացման համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով, «ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 100000 (մեկ հարյուր հազար) դրամի չափով:
2. «ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» անհատ ձեռնարկատերը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել Փարաքարի համայնքապետարանի 900325191030 հաշվեհամարին և վճարման անդորրագիրը ներկայացնել Փարաքար համայնքի ղեկավարին առընթեր վարչական հանձնաժողովին:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ» անհատ ձեռնարկատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով։

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`