Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ
ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանը քննության առնելով վարչական գործը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոցի 26 հասցեում, ուրիշի սեփականություն հանդիսացող հողամասում, Արմեն Հակոբյանի /անձնագիր` BA 1201317 տրված՝ ծնված՝ 12.05.1986թ. հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Վաղարշապատ վարչական շրջան, Պռոշյան 17 հասցեում/ կողմից առանց թույլտվության գոյություն ունեցող շինության մասամբ ապամոնտաժելու, վերակառուցելու և թաց պրոցեսներ իրականացնելու համար տուգանք նշանակելու մասին, պարզեց որ.
Արմեն Հակոբյանը, խախտելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, ուրիշի սեփականություն հանդիսացող հողամասում՝ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված արարք կատարելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակել է իրականացրել ապօրինի շինարարական աշխատանքներ (այսուհետ՝ ինքնակամ կառույց), որի համար օրենքով սահմանված կարգով նախատեսված է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ․ Միքաելյանի 2023թվականի օգոստոսի 9-ի թիվ 3259 զեկուցագրի և կից նյութերի հիման վրա 2023 թվականի օգոստոսի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ: Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովը (այսուհետ հանձնաժողով) հրավիրել և անցկացրել է նիստ, վարչական հանձնաժողովի նիստի օրվա, ժամի և վայրի մասին իրազեկող 2023 թվականի օգոստոսի 14-ի թիվ 2500 /հիմք՝ փոստային առաքանի LO110801088 AM, LO110720953 AM, LO110954925 AM/ և 2023 թվականի օգոստոսի 31-ի թիվ 2696 /հիմք՝ փոստային առաքանի LO111076167 AM/ ծանուցումներն ուղարկվել են փոստով և հրապարակվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների

պաշտոնական ինտերնետային azdarar.am կայքում։ Արմեն Հակոբյանը լինելով պատշաճ ծանուցված չի ներկայացել նիստին:
Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հ․ Միքաելյանի 2023 թվականի օգոստոսի 9-ի թիվ 3259 զեկուցագիրը՝ կից նյութերով, այն մասին, որ Փարաքար համայնքի վարչական սահմաններում ապօրինի շինարարությունները կանխարգելելու նպատակով հերթական ուսումնասիրության /շրջայցի/ ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոց 26 հասցեում ապօրինի շինարարություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Հ. Միքաելյանի կողմից կազմվել է թիվ 13 արձանագրությունը, 2023թվականի օգոստոսի 9-ի թիվ 3259 զեկուցագրը և վարչական հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 25-ի և սեպտեմբերի 7-ի արձանագրությունները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը՝ վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Արմեն Հակոբյանի կողմից ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոցի 26 հասցեում՝ առանց համապատասխան շինարարական թույլտվության, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված արարքի համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելվել է ապօրինի շինարարական աշխատանքներ իրականացնելը՝ գոյություն ունեցող շինությունների մասամբ ապամոնտաժում, վարակառուցում, թաց պրոցեսների իրականացում, ուստի քննարկվող կառույցը հանդիսանում է ինքնակամ:
Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի օգոստոսի 9-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի հիմքով, Փարաքարի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 սեպտեմբերի 7-ին հրավիրվել է վարչական նիստ, որին մասնակցելու նպատակով Արմեն Հակոբյանը պատշաճ ծանուցվել է, սակայն չի ներկայացել:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ քաղաքային և գյուղական համայնքների տարածքներում համայնքի

ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա։
Նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը՝ իրականացնել որոշակի շինարարական գործունեություն, ինչպես նոր կառուցվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում։
Տվյալ պարագայում Արմեն Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան 26 հասցեում, առանց համապատասխան շինարարական թույլտվության, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված արարք կատարելու համար վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակել է իրականացրել ապօրինի շինարարական աշխատանքներ:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՎԻՎ ՀՀ օրեսգրքի 154-րդ հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված արարքներից որևէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո շարունակելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետով, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 44-րդ հոդվածով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի վարչական հանձնաժողովի 2023 թվականի սեպտեմբերի 7-ի արձանագրությունը, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և գյուղատնտեսության բաժնի պետի կողմից 2023թվականի օգոստոսի 9-ի թիվ 3259 զեկուցագիրը. որոշում եմ՝

1. Իրավախախտ Արմեն Հակոբյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի Երևանյան փողոցի 26 հասցեում ինքնակամ շինարարություն իրականացնելու համար տույժ նշանակելու օրվանից հետո ինքնակամ կառույց իրականացնելը շարունակելու համար, 2500000 /երկու միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով:



1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն` իրավախախտողի կողմից տուգանքը պետք է վճարվի տուգանք նշանակելու մասին որոշումը նրան հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ այդ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում` ֆինանսների նախարարության 900325181270 հաշվեհամարին` ստացող Փարաքար համայնք:
2. Առաջարկել իրավախախտող Արմեն Հակոբյանին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրյա ժամկետում վերացնել իրավախախտման հետևանքները, ապամոնտաժել ինքնակամ կառույցը և տարածքը բերել նախկին տեսքի:
3. Սույն որոշումը կարող է դատական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ որոշման ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Իրավախախտ Արմեն Հակոբյանին նախազգուշացնել, որ համայնքի ղեկավարի որոշմամբ տուգանք նշանակվելուց հետո, եթե շարունակվի իրականացվել ինքնակամ կառույցի շինարարական աշխատանքները, ապա համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ կետի` կնշանակվի տուգանք, սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի վրա։
6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am կայքի և/ կամ համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060530042

Էլ. փոստ`