Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԼԵՎՈՆ ՄԱՆՎԵԼԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 8-ի զեկուցագիրը՝ Լևոն Մանվելի Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Զովք գյուղում հաշվառված՝ MERCEDES-BENZ C 180 մակնիշի, 35ZV944 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 193 046 (մեկ հարյուր իննսուներեք հազար քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 153 000 (մեկ հարյուր հիսուներեք հազար) դրամ ապառք, 40 046 (քառասուն հազար քառասունվեց) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Լևոն Մանվելի Ներսիսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, ժամը 16։45-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Լևոն Մանվելի Ներսիսյանին։

4․ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`