Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ ԵՎ ՕՐԱԿԱՐԳ ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 13.10.2023Թ. ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 12 ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

06.10.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք հոդված 63

ՕՐԱԿԱՐԳ

ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 13.10.2023Թ. ՀԵՐԹԱԿԱՆ
ԹԻՎ 12 ՆԻՍՏԻ
«13» Հոկտեմբերի 2023թ. ժամը՝ 13.00


1․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի հոկտեմբերի 13-ի թիվ 12 հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին:
զեկ. Ս. Կոստանդյան
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։
զեկ. Կ. Շերմազանյան
3. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի բյուջեի կատարման 2023թ-ի III եռամսյակի կատարած ֆինանսական հաշվետվության մասին։
զեկ. Կ. Շերմազանյան
4. Փամբակ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին 2023թ-ի III եռամսյակում տրամադրված սոցիալական աջակցության մասին։
զեկ. Լ. Անդրիասյան

5. ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
6. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտային կազմակերպությանը ամրացնելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
7. Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող МТЗ 80 տրակտորը և ГАЗ 24 ավտոմեքենան խոտանելուն համաձայնություն տալու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
8․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքով օտարելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները և աճուրդի պայմանները հաստատելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
9․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին։
զեկ. Ս. Կոստանդյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Վեբ կայք` pambak.am

Էլ. փոստ`