Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մերուժան Խաչիկի Բեյբությանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Աղավնատուն Բարսեղ Ներսիսյան 2 նրբ․ 5տ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Աղավնատուն գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները՝ 2014-2020թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ընդհանուր Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ կազմում են 51569/ հիսունմեկ հազար հինգ հարյուր վաթսունինը / ՀՀ դրամ, որից ապառք՝ 34006/ երեսունչորս հազար վեց / ՀՀ դրամ, տույժ՝ 17563 / տասնյոթ հազար հինգ հարյուր վաթսուներեք / ՀՀ դրամ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`