Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գևորգ Աղասու Ավագյանին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ Խոյ համայնք Գ․ Աղավնատուն Ս․ Վիրաբյան փողոց 52տ ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Աղավնատուն գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտականությունները՝ 2008-2020թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ընդհանուր Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ կազմում են 82189/ ութսուներկու հազար հարյուր ութսունինը / ՀՀ դրամ, որից ապառք՝ 52570/ հիսուներկու հազար հինգ հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ, տույժ՝ 29611 / քսանինը հազար վեց հարյուր տասնմեկ / ՀՀ դրամ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետում:
Կից ներկայացվում է ՝ հողի հարկի վերաբերյալ տեղեկանքները։

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`