Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԹՈՎՄԱՍ ՀՐԱՅՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի զեկուցագիրը՝ Թովմաս Հրայրի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, Այգեգործական զանգված, թիվ 72 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0221-0002) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2019-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 63 718 (վաթսուներեք հազար յոթ հարյուր տասնութ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 51 294 (հիսունմեկ հազար երկու հարյուր իննսունչորս) դրամ ապառք, 12 424 (տասներկու հազար չորս հարյուր քսանչորս) դրամ տույժ, որոշում եմ.

1․Թովմաս Հրայրի Խաչատրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 16։45-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Թովմաս Հրայրի Խաչատրյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`