Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի զեկուցագիրը՝ Գևորգ Մարտինի Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Զովք գյուղում հաշվառված՝ VAZ 2121 մակնիշի, 35VO666 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 96 394 (իննսունվեց հազար երեք հարյուր իննսունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 66 309 (վաթսունվեց հազար երեք հարյուր ինը) դրամ ապառք, 30 085 (երեսուն հազար ութսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Գևորգ Մարտինի Ստեփանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 17։00-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Գևորգ Մարտինի Ստեփանյանին։

4․ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`