Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱԼԵՆ ԱՐԹՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի զեկուցագիրը՝ Ալեն Արթուրի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ձորաղբյուր գյուղում հաշվառված՝ BMW X3 2.5 I մակնիշի, 44GG041 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 189 609 (մեկ հարյուր ութսունինը հազար վեց հարյուր ինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 153 550 (մեկ հարյուր հիսուներեք հազար հինգ հարյուր հիսուն) դրամ ապառք, 36 059 (երեսունվեց հազար հիսունինը) դրամ տույժ, որոշում եմ.

1․Ալեն Արթուրի Խաչատրյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 16։15-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ալեն Արթուրի Խաչատրյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`