Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱՐՏՅՈՄ ՎԼԱԴԱՄԻՐՈՎԻՉ ՊՈՊՈՎԻՉԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

20.10.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 19-ի զեկուցագիրը՝ Արտյոմ Վլադիմիրովիչ Պոպովիչին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ NISSAN X-TRAIL 2.0 մակնիշի, 35XD143 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 118 849 (մեկ հարյուր տասնութ հազար ութ հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 93 750 (իննսուներեք հազար յոթ հարյուր հիսուն) դրամ ապառք, 25 099 (քսանհինգ հազար իննսունինը) դրամ տույժ, որոշում եմ.

1․Արտյոմ Վլադիմիրովիչ Պոպովիչի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 16։30-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Արտյոմ Վլադիմիրովիչ Պոպովիչին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`