Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳԵՎՈՐԳ ԿԱՄՈՅԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի զեկուցագիրը՝ Գևորգ Կամոյի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Զովք գյուղում հաշվառված՝ VOLKSWAGEN PASSAT 2.8 մակնիշի, 36PF848 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2019-2022 թթ․համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 193 536 (մեկ հարյուր իննսուներեք հազար հինգ հարյուր երեսունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 155 554 (մեկ հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր հիսունչորս) դրամ ապառք, 37 982 (երեսունյոթ հազար ինը հարյուր ութսուներկու) դրամ տույժ, որոշում եմ.

1․Գևորգ Կամոյի Գևորգյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 16։20-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Գևորգ Կամոյի Գևորգյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`