Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԷԴԳԱՐ ՎԱՂԻՆԱԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի զեկուցագիրը՝ Էդգար Վաղինակի Բադալյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ MERCEDES-BENZ CLK 350 մակնիշի, 36QM728 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2020-2022 թթ․համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 427 683 (չորս հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր ութսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 341 178 (երեք հարյուր քառասունմեկ հազար մեկ հարյուր յոթանասունութ) դրամ ապառք, 86 475 (ութսունվեց հազար չորս հարյուր յոթանասունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Էդգար Վաղինակի Բադալյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 16։10-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Էդգար Վաղինակի Բադալյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`