Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԱՄՎԵԼ ՎԱՐԴԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի զեկուցագիրը՝ Սամվել Վարդանի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ INFINITI G 35 մակնիշի, 36UZ354 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2020-2022 թթ․համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 442 343 (չորս հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր քառասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 360 500 (երեք հարյուր վաթսուն հազար հինգ հարյուր) դրամ ապառք, 81 843 (ութսունմեկ հազար ութ հարյուր քառասուներեք) դրամ տույժ, որոշում եմ.

1․Սամվել Վարդանի Պողոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 16։40-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սամվել Վարդանի Պողոսյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`