Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՄԻՇԱ ԱՐԱՐԱՏԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի զեկուցագիրը՝ Միշա Արարատի Մկրտչյանի սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ OPEL CALIBRA 2.0I մակնիշի, 35VT536 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2014-2022 թթ․համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 143 062 (մեկ հարյուր քառասուներեք հազար վաթսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 103 277 (մեկ հարյուր երեք հազար երկու հարյուր յոթանասունյոթ) դրամ ապառք, 39 785 (երեսունինը հազար յոթ հարյուր ութսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Միշա Արարատի Մկրտչյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 16։50-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Միշա Արարատի Մկրտչյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`