Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԼԱՎԻԿ ՀԱՅԿԱԶԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի զեկուցագիրը՝ Սլավիկ Հայկազի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ NISSAN ELGRAND 3.5L մակնիշի, 35NV624 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2017-2022 թթ․համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 538 042 (հինգ հարյուր երեսունութ հազար քառասուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 411 663 (չորս հարյուր տասնմեկ հազար վեց հարյուր վաթսուներեք) դրամ ապառք, 126 379 (մեկ հարյուր քսանվեց հազար երեք հարյուր յոթանասունինը) դրամ տույժ, որոշում եմ.

1․Սլավիկ Հայկազի Հարությունյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 16։30-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սլավիկ Հայկազի Հարությունյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`