Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԻՐՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՄԻԼԻՏՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 24-ի զեկուցագիրը՝ Սիրուշ Մարտիրոսի Միլիտոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Երիտասարդության փողոց, թիվ 4 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0066-0028) և Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0066-0031, 07-042-0447-0144, 07-042-0317-0007) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2022 թվականի համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 161 897 (մեկ հարյուր վաթսունմեկ հազար ութ հարյուր իննսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 112 330 (մեկ հարյուր տասներկու հազար երեք հարյուր երեսուն) դրամ ապառք, 49 567 (քառասունինը հազար հինգ հարյուր վաթսունյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1. Սիրուշ Մարտիրոսի Միլիտոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 17։20-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Սիրուշ Մարտիրոսի Միլիտոսյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`