Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Քաղաքացի Սամվել Հովհաննեսի Բաղդասարյանը, հանդիսանալով փոխադրամիջոցների գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցների գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության ՃՈԾ Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող, Ջրվեժ համայնքի, Ձորաղբյուր գյուղում հաշվառված INFINITI G35X 3.5 մակնիշի, 36LT311 պետհամարանիշի և VAZ 2109 մակնիշի, 35TV209 պետհամարանիշի փոխադրամիջոցները հանդիսանում են քաղաքացի Սամվել Բաղդասարյանի սեփականությունը։ Համայնքի բյուջե վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկը կազմում է 467 170 (չորս հարյուր վաթսունյոթ հազար մեկ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։ Սամվել Բաղդասարյանի՝ նշված ժամանակահատվածի համար փոխադրամիջոցների գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 115 909 ( մեկ հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր ինը) դրամի չափով։

2023 թվականի նոյեմբերի 6-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Սամվել Բաղդասարյանը։ Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։

Համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Իրավահարաբերությունների պահին գործող «Հարկային օրենսգրքի» 401-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հարկային օրենսգրքի 239-րդ և 240-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով,

որոշում եմ․

1․Քաղաքացի Սամվել Հովհաննեսի Բաղդասարյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 583 079 (հինգ հարյուր ութսուներեք հազար յոթանասունինը) դրամ, որպես վճարման ենթակա փոխադրամիջոցների գույքահարկ, որից՝ 115 909 ( մեկ հարյուր տասնհինգ հազար ինը հարյուր ինը) դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով հանձնել Սամվել Հովհաննեսի Բաղդասարյանին։

3․Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։

4․Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`