Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.11.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ջրվեժ համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

Քաղաքացի Մելս Լևոնի Կարապետյանը, հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, Հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի նոյեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ փոխադրամիջոցի գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը․

Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության ՃՈԾ Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի կողմից տրված ելակետային տվյալների՝ հարկման օբյեկտ հանդիսացող, Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված BMW 525 I մակնիշի, 09UL008 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Մելս Կարապետյանի սեփականությունը։ Համայնքի բյուջե վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկը կազմում է 335 820 (երեք հարյուր երեսունհինգ հազար ութ հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ, որը սահմանված ժամկետում չի վճարվել։ Մելս Կարապետյանի՝ նշված ժամանակահատվածի համար փոխադրամիջոցի գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ՝ 114 223 (մեկ հարյուր տասնչորս հազար երկու հարյուր քսաներեք) դրամի չափով։

2023 թվականի նոյեմբերի 7-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի նոյեմբերի 28-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Մելս կարապետյանը։ Վերջինս վարչական վարույթի լսումներին չի ներկայացել։

Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը․

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ։

Համաձայն Հարկային օրենսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցի գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:

Իրավահարաբերությունների պահին գործող «Հարկային օրենսգրքի» 401-րդ հոդվածի համաձայն հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.04 տոկոսի չափով։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի՝ համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հարկային օրենսգրքի 239-րդ և 240-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-60-րդ հոդվածներով,

որոշում եմ․

1․Քաղաքացի Մելս Լևոնի Կարապետյանից հօգուտ Ջրվեժ համայնքի բյուջեի գանձել 450 043 (չորս հարյուր հիսուն հազար քառասուներեք) դրամ, որպես վճարման ենթակա փոխադրամիջոցի գույքահարկ, որից՝ 114 223 (մեկ հարյուր տասնչորս հազար երկու հարյուր քսաներեք) դրամը՝ որպես պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ։

2․Որոշումն օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում պատշաճ ձևով հանձնել Մելս Լևոնի Կարապետյանին։

3․Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից։

4․Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Վարչական դատավարության օրենսգրով սահմանված կարգով՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում։

5․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`