Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ավագանու արտահերթ նիստ

04.12.2023

Տիպ` Ավագանու նիստի ժամանակի վերաբերյալ հայտարարություն
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի Փամբակի համայնքապետարան
Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք հոդված 63

ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Փամբակ համայնքի ավագանու թիվ 14 արտահերթ նիստի վերաբերյալ

Համայնքը Միջոցառման անվանումը Օրը Ժամը Անցկացման վայրը
Փամբակ Ավագանու արտահերթ նիստ 05.12.2023թ. 15:00 Փամբակի համայնքապետարան ավագանու նստավայր (գ. Փամբակ, 1 փող. 23)





























ՕՐԱԿԱՐԳ
ՓԱՄԲԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 05.12.2023Թ. ԱՐՏԱՀԵՐԹ
ԹԻՎ 14 ՆԻՍՏԻ
«05» Դեկտեմբերի 2023թ. ժամը՝ 15.00

1. ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2023թ-ի դեկտեմբերի 04֊ի թիվ 14 արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին:
զեկ. Ս. Կոստանդյան
2․ ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 2022թ-ի դեկտեմբերի 27-ի թիվ 154-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
զեկ. Կ. Շերմազանյան
3․ 2024 թվականի համար հայաստանի հանրապետության լոռու մարզի փամբակ համայնքում տեղական տուրքերի եվ վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
4. 2024 թվականի համար հայաստանի հանրապետության լոռու մարզի փամբակ համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի ավագանու 12.05.2022թ-իթիվ 58-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Փամբակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։
զեկ. Կ. Շերմազանյան
7․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով «Փամբակ կոմունալ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը ամրացնելու մասին։
զեկ. Ռ. Մինասյան
8․ Փամբակ համայնքի վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերից վարձակալության իրավունքներով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները եվ մրցույթի պայմանները հաստատելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
9․ Հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
10․ Փամբակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն աճուրդ վաճառքով օտարելուն և վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու, մեկնարկային գները, աճուրդի և մրցույթի պայմանները հաստատելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
11․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
12․ Համայնքային սեփականություն հանդիսացող անասնագոմը վարձակալությամբ տրամադրելու մասին։
զեկ. Ա. Օհանյան
13․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
զեկ. Ա. Օհանյան


Հասցե` ՀՀ Լոռու մարզ գ. Փամբակ 1 փող. 23

Հեռ..` +374 77758863

Էլ. փոստ`