Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի ԹԻՎ 30-Ա ՈՐՈՇՈՒՄԸ՝ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մաս, 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարը՝ ուսումնասիրելով՝ թիվ 146/23 վարչական գործը՝ գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեց որ, քաղաքացի Սերյոժա Գարուշի Առաքելյանը՝ /հասցե Խոյ համայնք գ․ Գեղակերտ Խ․Աբովյան 6 տուն/, հանդիսանալով անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի տեղեկանքների և ծանուցման հիման վրա, 2023 թվականի դեկտեմբերի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Սերյոժա Գարուշի Առաքելյանին ուղարկվել է ծանուցում /հիմք 21.12.2023թ. թիվ 146/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սերյոժա Գարուշի Առաքելյանին՝ ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, դիմում, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Հիմք ընդունելով գույքային հարկերի հաշվառման համակարգ հանդիսացող «Վեկտոր պլյուս» ծրագրից ձեռք բերված տվյալները ՝ Խոյ համայնքում գտնվող անշարժ գույքը հանդիսանում է Սերյոժա Գարուշի Առաքելյանի ՝ սեփականությունը և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով վերջիններիս կողմից չի կատարվել գույքահարկի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է`
1) ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում գտնվող անշարժ գույքի՝ շենք շինություն, /կադաստրային ծածկագիր՝ /04-087-0039-0030/, 0․1295հա/ գույքահարկի գծով 120․041/հարյուր քսան հազար քառասունմեկ / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 84379 /ութսունչորս հազար երեք հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ 2014-2020թթ. ապառքի գումար և 35662/ երեսունհինգ հազար վեց հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ 2014-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց Հայաստանի Հանրապետության տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13 հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Խոյ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Սերյոժա Գարուշի Առաքելյանից՝ հօգուտ Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր 120․041 /հարյուր քսան հազար քառասունմեկ / ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 84379 /ութսունչորս հազար երեք հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամ 2014-2020թթ. ապառքի գումար և 35662/ երեսունհինգ հազար վեց հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ 2014-2020թթ. ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար:
2.Մինչև 2020 թվականը գույքահարկի՝ շենք շինության ներառյալ հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 900325188010 հաշվեհամարին։ Ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղ:
3.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի կամ համայնքապետարանի տեղեկագրում հրապարակելու միջոցով:

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`