Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍՈՆԱ ՄԵՐՈԺԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱԼՎԱՐԴ ՌԱՖԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ ՄԵԼՔՈՒՇԻ ԱՎԵՏՍԻՅԱՆԻՆ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ Գ․ ՀՈՎՏԱՄԵՋ Վ․ ՏԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ 51 ՏՈՒՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ N13 ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Հովտամեջ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասերը հանդիսանում են Ձեր սեփականությունը և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ վճարելու պարտավորությունները՝ 2008-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինջև 2020 թվականը կազմում են՝ 246178 /երկու հարյուր քառասունվեց հազար հարյուր յոթանասունութ/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 165145/հարյուր վաթսունհինգ հազար հարյուր քառասունհինգ / ՀՀ դրամ, տույժ՝ 81033/ ութանասունմեկ հազար երեսուներեք/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 44386/ քառասունչորս հազար երեք հարյուր ութանասունվեց/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 38295/ երեսունութ հազար երկու հարյուր իննսունհինգ/ ՀՀ դրամ, տույժ՝ 6091/ վեց հազար իննսունմեկ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 290564/ երկու հարյուր իննսուն հազար հինգ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:
Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետ։

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`