Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍԵՐՅՈԺԱ ԳԱՐՈՒՇԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ Գ․ ԳԵՂԱԿԵՐՏ ԱԲՈՎՅԱՆ Փ․ 6Տ ԾԱՆՈՒՑՈՒՄ N15 ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԵՎ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30.01.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Խոյի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29․1 հոդված

Խոյի համայնքապետարանի աշխատակազմի հարկային պարտավորությունների խախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման նախապատրաստման և հաշվառման աշխատանքների իրականացման հանձնաժողովը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 34-րդ հոդվածների հիմքով հարուցել է վարչական վարույթ, Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած հողի հարկի, ինչպես նաև հաշվարկված տույժի գումարների գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Համաձայն <<Վեկտոր Պլյուս>> և E-community ծրագրից տեղական հարկերի պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի Հովտամեջ գյուղի վարչական սահմաններում գտնվող հողամասը և հողամասի վրա գտնվող շինությունը հանդիսանում են Ձեր սեփականությունը «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հարկային օրենսգրքով սահմանված կարգով Դուք չեք կատարել հողի հարկ և գույքահարկ վճարելու պարտավորությունները՝ 2011-2023թթ․ ընկած ժամանակահատվածում։
Ձեր պարտավորությունները համայնքի հանդեպ մինջև 2020 թվականը կազմում են՝ 203303 /երկու հարյուր երեք հազար երեք հարյուր երեք / ՀՀ դրամ, որից ապառք՝ 139782/հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր ութանասուներկու / ՀՀ դրամ, տույժ՝ 63521/ վաթսուներեք հազար հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ և 2021-2023 թվականը ներառյալ՝ 36540/ երեսունվեց հազար հինգ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 31943/ երեսունմեկ հազար ինը հարյուր քառասուներեք / ՀՀ դրամ, տույժ՝ 4597/ չորս հազար իննսունյոթ/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 239843/ երկու հարյուր երեսունինը հազար ութ հարյուր քառասուներեք/ ՀՀ դրամ։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:Հիմք ընդունելով վերոգրյալը տեղեկացնում ենք, որ եթե սույն ծանուցումը Ձեր կողմից ստանալուց հետո 3-օրյա ժամկետում Ձեր կողմից չներկայացվեց դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և /կամ/ չկատարվեցին վերը նշված հարկային պարտավորությունները, ապա վարչական մարմինը կանցնի եզրափակիչ փուլ՝ վարչական ակտի կայացման, որը Ձեզ կուղարկվի այն կայացնելուց 3-օրյա ժամկետ։

Հասցե` Արմավիրի մարզ Մաշտոց 30

Հեռ..` 060888999 /89/

Էլ. փոստ`