Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՄԼԵՏ ՄԱՅԻՍԻ ՕՀԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ Համլետ Մայիսի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Զովք գյուղի, 4-րդ փողոց, թիվ 11 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-030-0032-0016) և Զովք գյուղում գտնվող (կադաստրային ծածկագրեր՝ 07-030-0103-0011, 07-030-0117-0087, 07-030-0123-0019, 07-030-306-011, 07-030-0124-0014) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2023 թվականների համար անշարժ գույքերի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 442 853 (չորս հարյուր քառասուներկու հազար ութ հարյուր հիսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 311 466 (երեք հարյուր տասնմեկ հազար չորս հարյուր վաթսունվեց) դրամ ապառք, 131 387 (մեկ հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր ութսունյոթ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Համլետ Մայիսի Օհանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 17։30-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Համլետ Մայիսի Օհանյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`