Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՆԵԿՏԱՐ ՎԱԶԳԵՆԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ Նեկտար Վազգենի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի, Մելքոնյան փողոց, 2-րդ փակուղի, թիվ 44/1 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-057-0001-0041) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2016-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 77 428 (յոթանասունյոթ հազար չորս հարյուր քսանութ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 61 973 (վաթսունմեկ հազար ինը հարյուր յոթանասուներեք) դրամ ապառք, 15 455 (տասնհինգ հազար չորս հարյուր հիսունհինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Նեկտար Վազգենի Մարկոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 17։20-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Նեկտար Վազգենի Մարկոսյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`