Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՌՈՒԲԵՆ ՀՐԱՉՅԱՅԻ ՄԻԼԻՏՈՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ Ռուբեն Հրաչյայի Միլիտոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող (կադաստրային ծածկագրեր՝ 07-042-0447-0143, 07-042-0317-0006, 07-042-0312-0004, 07-042-0448-0095) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2008-2023 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 65 913 (վաթսունհինգ հազար ինը հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 46 240 (քառասունվեց հազար երկու հարյուր քառասուն) դրամ ապառք, 19 673 (տասնինը հազար վեց հարյուր յոթանասուներեք) դրամ տույժ, որոշում եմ.

1․Ռուբեն Հրաչյայի Միլիտոսյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 17։00-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ռուբեն Հրաչյայի Միլիտոսյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`