Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԺԱՆԵՏԱ ՎԱՐԴԱՆԵՍԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

06.02.2024

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2024 թվականի փետրվարի 5-ի զեկուցագիրը՝ Ժանետա Վարդանեսի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ CHEVROLET LACETTI-1.4 մակնիշի, 34ON433 պետհամարանիշով փոխադրամիջոցի գույքահարկի 2016-2023 թվականների համար չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 62 505 (վաթսուներկու հազար հինգ հարյուր հինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 47 500 (քառասունյոթ հազար հինգ հարյուր) դրամ ապառք, 15 005 (տասնհինգ հազար հինգ) դրամ տույժ, որոշում եմ.

1․Ժանետա Վարդանեսի Առաքելյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2024 թվականի փետրվարի 29-ին, ժամը 16։40-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Ժանետա Վարդանեսի Առաքելյանին։

4․Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`